2016թ. սեպտեմբերի 13-17
Կազմակերպիչ` Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր` կրթահամալիրի դպրոցները, քոլեջը, ուսումնական կենտրոնները, դասարանները, ակումբները, առանձին խմբեր
Աջակից` ՀՀ ԿԳՆ
Մասնակիցները՝ հանրակրթական դպրոցների մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողներ, կրթական կազմակերպություններ, անհատներ
Աջակից` ՀՀ ԿԳՆ
Մասնակիցները՝ հանրակրթական դպրոցների մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողներ, կրթական կազմակերպություններ, անհատներ
Բովանդակությունը`
- Կրթական շքերթ 2016
- Ընդհանուր բացօթյա պարապմունքներ կրթահամալիրի դպրոցներում, դպրոցամերձ հարթակներում
- Մեդիաուրբաթ ընդհանուր պարապմունքներ Բանգլադեշի այգիներում
- Հեղինակային կրթական ծրագրով նորամուտներ
- Ուսումնական նախագծեր
- «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում»` ուսումնական բաց-ներառական կրթական միջավայր
- «Մեր թաղը» նախագծեր Բանգլադեշում
- «Մեր քաղաքը» նախագծեր Երևանում
- «Բարձունքի նվաճում», այդ թվում` երևանյան բլուրներ
- Ռազմամարզական ճամբար Սևանի «Ժայռ» բանակատեղիում
- 2016-2017 ուսումնական տարվա այլ ուսումնական նախագծեր
Նախագծերը ներկայացվում-լուսաբանվում են դասավանդողների և սովորողների բլոգներում, mskh.am-ում, քառալեզու «Դպիրում», «Պարտեզում», «Բզեզում», պատանեկան ամսագրերում, «Սեբաստացի» TV-ռադիոյով:
Հավաքի օրվա մանրամասն ծրագիրը` mskh.am-ում։
Հրավիրում ենք մասնակցելու հավաքին դասարանով, սովորողների-ուսուցիչների խմբով։ Մարզերից, Արցախից, Վրաստանից մասնակիցները կարող են հյուրընկալվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններում: Մասնակցության մասին խնդրում ենք տեղեկացնել նախօրոք:
Հասցե` Րաֆֆի 57, (374 10) 74 72 46, (374 91) 43 10 99